Անդրիաս Ղուկասյանը կհետազոտվի իր նախընտրած բժշկի կողմից․ ՄԻՊ

Երեկ աշխատանքային օրվա ավարտին Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը ՀՀմարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացրել դիմում Ա. Ղուկասյանի հացադուլի ևնրա առողջական վիճակի վերաբերյալ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

 Դիմում ներկայացնելուց անմիջապես հետո Ա. Թարխանյանին ընդունել է ՀՀ մարդու իրավունքներիպաշտպան Արման Թաթոյանը:

 Նշվածից բացի, այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների ևվատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Արդարադատությաննախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցիշրջանակներում տեսակցել են Ա. Ղուկասյանին: Նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաևուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը:

 Ա. Թարխանյանի դիմումում բարձրացված հարցերի լուծման նպատակով անմիջապես տեղի էունեցել քննարկում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ:

Արդյունքում, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալի մասին՝

  1. ապահովել Ա. Թարխանյանի կամ Ա. Ղուկասյանի նախընտրած բժշկի անարգել մուտքը«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը հետազոտելունպատակով.
  2. Ա. Թարխանյանի դիմումում, ինչպես նաև Ա. Ղուկասյանի կողմից իր հետ առանձնազրույցիընթացքում նշված հետազոտություններն առաջնահերթ կարգով իրականացնել քրեակատարողականվարչության կողմից՝ առաջիկա ոչ աշխատանքային օրերի ընթացքում.
  3. սկսել ընթացակարգ՝ ապահովելու համար Անդրիաս Ղուկասյանի հետազոտումըքաղաքացիական հիվանդանոցում:

 Ա.Թարխանյանի դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմումսկսվել է նաև քննարկման գրավոր ընթացակարգ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել