«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 26-ին ժամը 09:00-ից մինչեւ ժամը 21:00-ն դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի Արաբկիրի 43, Զարյան, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Կոմիտասի անցուղի փողոցներով պարփակված թաղամասերի թվով 891 բնակիչ-բաժանորդների եւ տարբեր նշանակության 10 հանրային օբյեկտների, իսկ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց, Սեւանի, Գարեգին Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի թվով 716 բնակիչ բաժանորդների եւ տարբեր նշանակության 25 հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում են գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում են պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: