Վրաերթի ենթարկված տղամարդկանցից մեկը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 13-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 78 և 79 տարեկան երկու տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին, ժամը 2.30-ին, հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը՝ 1938 թ. ծնված Ազատ Հարությունյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել