Բագրևանդի փողոցի մի հատվածում առավելագույն երթևեկելի արագությունը դարձվել է 40 կմ/ժ

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Սուլթանյանը քաղաքացիներին զգուշացնում է ճանապարահային երթևեկության կարևոր փոփոխության մասին:  Երևանի Բագրևանդ փողոցի Պաշտպանության նախարարությանը կից հատվածում առավելագույն թույլատրելի երթևեկության արագությունը դարձրել են 40 կմ/ժ։

«ՃՈ աշխատակիցը մի անգամ ինձ կանգնեցնելուց ասեց ՊՆ-նա դիմել, որ 40 դարձնեն, իբր վթարներ որ չլինեն։ Հիմա մեր ՃՈ ծառայողները էդ առիթը շատ լավ օգտագործում են։ Սլաքի ուղղությամբ գալուց, էդ հատվածում սկսվում է վայրէջք։ Իսկ քանի որ ողջ Բագրևանդ փողոցը 60 է, վարորդներն էլ իներցիայով գալիս են ու 60-ով շարունակում են իջնել։ ՃՈ ծառայողներն էլ էդ հատվածից դուրս չեն գալիս, անընդհատ էդ հատվածով ֆռում են, ու էն տեքստի մասում սովորաբար հեշտ բռնում են։ Ինձ 2 անգամ կանգնեցրել են արդեն։ Չնայած չեն տուգանել, բայց դե ամեն օր կանգնացրած մեքենա եմ տեսնում էդ հատվածով անցնելիս։ Շատ հարմար տեղ է տուգանելու համար։ Զգուշ եղեք»,- գրում է Արսեն Սուլթանյանը:

14125701_10207116023044309_502892640078087054_o

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել