Կառավարությունը քննարկեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կատարած աշխատանքները

Կառավարության այսօրվա նիստին անդրադարձ կատարվեց հակակոռուպցիոն նախագծերին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խոսեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագծերից:

Նախ նա անդրադարձավ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հարցին, նշեց, որ խորհրդում քննարկվում է երկու մոդել, առաջինը ունիվերսալ մոդելն է, որը գործում է զագացած շատ երկրներում, այն իր մեջ ներառում է երեք ուղղություններ` կրթական, կանխարգելիչ և քննչական:

Երկրորդը նախարարը բնորոշեց որպես ապակենտրոնացած մոդել, նա ասաց, որ ըստ էության Հայաստանում այս մոդելը ներկայումս գործում է, երբ վերոնշյալ երեք գործառություներն իրականացնում են տարբեր մարմիններ:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գործադիրում այս պահին քննարկվում է մեր երկրի համար առավել արդյունավետ գործող մոդելը ու առաջիկայում նախագծերը կներկայացվեն կառավարության հաստատմանը:

Այնուհետև նախարարն անդրադարձավ ապօրինի հարստացման քրեականացման հարցին, նա նշեց` եթե պաշտոնատար անձի հայտարարագրում առկա է ակնհայտ հակասությունների եկամուտների ու դրամական միջոցների աճի առումով, ապա նա պետք է հիմնավորումներ ներկայացնի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել