Մարդասպանը դատապարտվել է 50 տարվա ազատազրկման

Վիլֆրեդո Ռոդրիգեզ Չիկասը (28 տարեկան) մեղավոր է ճանաչվել 2016 թ. Օգոստոսի 3-ին, Ալեխանդրո Դիազ Ալվարեզի (39 տարեկան) առաջին կարգի սպանության մեջ, որը տեղի է ունեցել 2015թ. Մարտի 16-ին, տեղեկացնում է Independent-ը : Ալվարեզը նստած է եղել իր մեքենայի մեջ, Սանտա Մարիայի Լա Վիստա բնակարանային համալիրի ավտոկայանատեղիում: Նա տաքացնում էր մեքենայի շարժիչը մինչ մոտակա դաշտերում աշխատանքի գնալը: Չիկասը, ով թաքնված սպասում էր, դուրս է եկել թփերի միջից և կրակել նրան: Ալվարեզը տեղում մահացել է:

Բազմաթիվ ԶԼՄ-ներ անդրադարձել են Ալվարեզի սպանության և Պեդրո Անտոնիո Լեյնեզ-Լոպեզի չբացահայտված սպանության (Դեկտեմբեր 2014) նմանություններին: Նրանք երկուսն էլ սպանվել էին իրենց ավտոմեքենաներում առավոտյան 5-ին աշխատանքի գնալիս, Ուեսթ Մորիսոն պողոտային հարակից թաղամասերում: Սան Մատեո հետախուզական բյուրոյի սերժանտ Պոլ Ֆլորեսը ասել է, որ Սանտա Մարիայի ոստիկանությունը բացահայտել է Չիկասի Ալվարեզին ճանաչելու փաստը և ձերբակալել է նրան սպանության հաջորդ օրը: Լեյնեզ-Լոպեզին սպանողը դեռևս մնում է ազատության մեջ:

Փաստաբան Ջեննիֆեր Կարապետյանի տեղեկացմամբ օգոստոսի 10-ին Չիկասը դատապարտվել է 50 տարվա ազատազրկման:

Պատրաստեց՝ Նարե Չոբանյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել