Պավել Մանուկյանը մեղադրվում է նաև զանգվածային անկարգություններ նախապատրաստվելու համար

«Սասնա ծռեր» խմբի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը լրացրել է Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը: Իրավաբան.net-ը Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանից տեղեկանում է, որ նրան առաջադրված մեղադրանքին ավելացել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածը, այն է՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստություն:

Տիկին Պետրոսյանը մանրամասնեց, որ խոսքը գնում է նախորդ տարվա դեպքերի մասին:

Հիշեցնենք՝ ՔԿ-ն նախորդ տարի քրեական գործ հարուցեց 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով։

Հավելենք նաև, որ այս մեղադրանքը ավելացվել է նաև Վարուժան Ավետիսյանի գործին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել