«Քիչ առաջ ավարտվեց Ալեք Ենիգոմշյանի վերաբերյալ խափանման միջոց կալանք ընտրելու դատական նիստը, որը վարում էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մեսրոպ Մակյանը: Դատավարությունն առանձնահատուկ էր նաև դատավոր Մ.Մակյանի վարքագծով, տպավորությունս այն էր, որ Ալեք Ենիգոմշյանը հանցագործություն է կատարել իր դեմ և դատավորը պատեհ պահ է գտել իրեն պատժելու: Մակյանի պատկերացումը. «Կանգնեք ես Ձեզ ասում եմ», «Կնստեք, երբ ես եմ Ձեզ ասում» (ցավոք դատավորի տոնը չեմ կարում արտահայտել) հաշվանդամություն ունեցող մարդու նկատմամբ բացարձակապես չէր տեղավորվում անաչառ դատավորի կերպարի մեջ: Դատավորության արդյունքում, նա որոշեց կալանավորել Ենիգոմշյանին` երկու ամիս ժամկետով»,- այս մասին գրում է Ալեք Ենիգոմշյանի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
Իրավաբան․net