Հիվանդանոցի բակից բերման են ենթարկել քաղաքացու

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քիչ առաջ ինձ է զանգահարել երեկ երեկոյան Սարի թաղում կատարված գործողությունների հետևանքով աչքը հեռացված 17 ամյա Սայաթ Հարությունյանի հորեղբայրը՝ Կարո Հարությունյանը՝ հայտնելով, որ գիշերը ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, երբ իրենք հարազատների հետ միասին գտնվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ գտնվել է վիրահատված երեխան, ոստիկանության աշխատակիցների կողմից բժշկական կենտրոնի բակից ոստիկանության Նոր Նորքի բաժին է տարվել և մինչ այժմ այնտեղ է գտնվում իր ընկերը՝ Արման Վազգենի Մարկոսյանը, որն ընդամենը իր մեքենայով երեխայի հարազատներին տեղափոխել է հիվանդանոց՝ երեխայի մոտ գտնվելու համար:
Նկատի ունենալով, որ կատարվածը բացարձակ հակաօրինական գործընթաց է, հորդորում ենք ՀՀ ոստիկանությանն անհապաղ բաց թողնել ապօրինաբար բերման ենթարկված և ներկայումս ոստիկանության Նոր Նորքի բաժնում գտնվող Արման Բազգենի Մարկոսյանին:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել