Սարի թաղում ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին ցուցարարների դեմ

Իրավաբան․net—ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ ոստիկանները հատուկ միջոցներեն գործադրել Սարի թաղում հավաքված ցուցարարներին ցրելու ուղղությամբ։ Նրա խոսքով, իրավիճակը բավականին լարված ու պայթյունավտանգ էր, մարդիկ այստեղ հավաքվել էին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավքից հետո։ Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում հավաքվածներին։

Ոստիկանները մի քանի անգամ հավաքվածներին հայտնում էին, որ այստեղ անվտանգ չէ ու հեռանան։

Հիշեցնենք, որ այսօր  ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են տեղի ունենում։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել