Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում հստակ երևում է՝ ինչպես է Սմերիկացի ոստիկանը, կյանքը վտանգի տակ դնելով, կարողանում փրկել կնոջն ու նրա երեք երեխաներին։ Ընտանիքի վրա կրակ էր բացել կնոջ նախկին ամուսինը։ Տեսանյութում ոստիկանին նախ հաջողվում է փրկել կնոջը, ով վիրավորված էր, այնուհետև նա փրկում է երեք երեխաներին։ Այս ողջ ընթացքում տարածքում լսվում են կրակոցի ձայներ։
Հանուն արդարության նշենք, որ ԱՄՆ-ում բազմաթիվ են դեպքերը, երբ ոստիկաններն առանձնանում են նաև անմարդկային վերաբերմունքով, օրինակ ամսվա սկզբին պետության որոշ նահանգներում բողոքի ցույցեր եղան՝ ոստիկանների կողմից սևամորթ ազգաբնակչության նկատմամբ կիրառված բռնության և սպանության դեպքերի առնչությամբ։
Իրավաբան.net