Անհեթեթ լուրեր տարածելու նպատակը անվստահության մթնոլորտ ստեղծելն է. Հարություն Բիչախչյան

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.

«Պատահմամբ լսում եմ խոսակացություն. քաղաքացին հեռախոսով զրուցում է իր ծանոթի հետ և ասում, ճիշտ է անձնագիր ստանալու համար եկա և մի քիչ սպասեցի, պակաս թղթեր կային, ախպերս բերեց, հասցրեց, բայց վերաբերմունքի տարբերություն չկար այստեղ, ամեն ինչ նույնն էր:Քանի որ խոսակցությունը բարձրաձայն էր, հարցրեցի, թե ինչումն է խնդիրը և ինչ վերաբերմունք էր ակնկալում: Լսեցի զարմանալի պատասխան, թե իբր իր ծանոթն ասել է, որ ոստիկանությունն ունի բոլոր ցուցարարների նկարները և ցանկացած հարցով դիմելիս մերժում են ստանում:
Ակնհայտ է, որ անհեթեթ լուրեր տարածելու նպատակը մեկն է. ստեղծել անվստահության մթնոլորտ: Կոչ ենք անում քաղաքացիներին, երբևէ նմանատիպ խոսակցությունները չընդունել որպես իրականություն, իսկ հերյուրանքներ տարածողներին` զերծ մնալ էժանագին դիվիդենտներ շահելու պրիմիտիվ գործելաոճից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել