Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 36894/04 և 3521/07 գանգատներ) 2016 թվականի մարտի 17-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 50,000 (հիսուն հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի սեպտեմբերի 17-ն է:
Այս գումարը վճարելու համար կառավարությունն այսօր հաստատեց գումար հատտկացման որոշումը:
Իրավաբան.net