ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորների եվ պարգեվատրել դատարանի նախագահի

ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 12-ի հրամանագրի համաձայն՝  ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը որպես դատավոր կշարունակի պաշտոնավարել մեկ այլ՝  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրի համաձայն՝ Սիմա Իսկանդարյանը և Արման Օհանյանը նշանակվել են ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ, իսկ Աննա Արզումանյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հուլիսի 26-ին դատավոր Սերգեյ Մարաբյանը ներկայացվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին:

Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը համապատասխան դատարանների նախագահներին ու դատավորներին են ներկայացրել նաև նորանշանակ դատավորներ Սիմա Իսկանդարյանին, Արման Օհանյանին և Աննա Արզումանյանին:

Նշենք, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացած միջոցառմանը ներկա էին նաև Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանը, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչության պետ Ավետիք Չոբանյանը, ՀՀ Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը:

Շնորհավորելով նորանշանակ դատավորներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը բարձր է գնահատել նրանց մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ այդ հատկանիշների շնորհիվ նրանք ըստ պատշաճի կներդնեն իրենց գիտելիքներն արդարադատություն իրականացնելու պատասխանատու աշխատանքում:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը նշված դատարաններում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ մի շարք հարցերի:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը շնորհավորել է նաև ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Ստեփանյանին՝  ծննդյան 60-ամյակի կապակցությամբ և, շնորհակալություն հայտնելով ՀՀ դատական համակարգում նրա բազմամյա գործունեության ու արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար, ինչպես նաև ընթերցելով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 16Ա որոշումը՝ Վարդան Ստեփանյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգիրն ու հուշանվեր ժամացույցը:

ՀՀ դատական դեպատամենտ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել