Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում էստացվել այն մասին, որ Լեւոն Բարսեղյանը բերման է ենթարկվել եւ նրա դեմհարուցվել է քրեական հետապնդում առանց օրինական հիմքերի, ինչպես նաեւայն մասին, որ խոչընդոտվում է նրա տեսակցությունը փաստաբանի հետ:
Հաղորդման հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել ենՈստիկանության Շենգավիթի բաժին եւ տեսակցել Գյումրիի «Ասպարեզ»լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին: Պաշտպանիներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լեւոն Բարսեղյանի հետ, ապաօժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի տեսակցությունը:
Հաղորդման եւ այցի արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիմանվրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից որոշում է կայացվել բողոքըսեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ սկսելու մասինեւ արդեն գրավոր ընթացակարգով քրեական հետապնդման մարմնիցպահանջվել են համապատասխան պարզաբանումներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ