Անցած գիշեր Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված 50-ամյա Աշոտ Պետրոսյանը և 26-ամյա Հովհաննես Հարությունյանը, ովքեր գիշերը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի ԲԿ և գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, այստեղից տեղափոխվել են: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին Էրեբունի ԲԿ-ից:
Մեր տեղեկություններով, նրանց տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Նշենք, որ նրանց մեղադրանք է առաջադրված ապօրինի զենք ձեռքբերելու, պահելու, օգտագործելու համար, իսկ այսօր դատարանը բավարարել է նրանց հանդեպ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունը:
Իրավաբան.net