Քիչ առաջ հայտնի Խորենացու փողոցում հավաքվածներին ակտիվիստ Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց, որ խաղաղ երթով շարժվումյ են դեպի Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության շենքերի մոտ՝ իրենց դիրքորոշումը հայտնելու համար:
Մարդիկ շարժվելու են Նար Դոսի և Պարենցի փողոցներով դեպի Ոստիկանության գլխավոր շենքի մոտ, այնուհետև Նալբանդյան փողոցով իջնելու են դեպի ԱԱԾ-ի շենքի մոտ և վերադառնան Խորենացու փողոց, որտեղից մի քանի մետր այն կողմ գտնվում է զինյալ խմբի կողմից գրավված ոստիկանության ՊՊԾ գունդը:
Ալեք Ենիգոմշյանը կոչ արեց հավաքվածներին երթի ժամանկ լինել զգոն, չտրվել սադրանքների, իսկ սադրանքների դեպքում խաղաղ լուծել դրանք:
Նշենք, որ այսօր Խորենացի փողոցը մարդաշատ է, հավաքվածների թիվը գերազանցում է նախորդ օրերին այստեղ ներկաների թվին:
Իրավաբան.net