Համաձայն «Զենքի մասին» ՀՀ օրենք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն`
ա) պետական ռազմականացված կազմակերպությունները.
բ) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք.
գ) զենքի արտադրությամբ կամ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք (այսուհետ` մատակարար իրավաբանական անձինք).
դ) զենքի հավաքածուներ կազմելով կամ դրանք ցուցադրելով զբաղվող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք.
ե) մարզական և որսորդական տնտեսություն վարող կազմակերպությունները.
զ) ուսումնական հիմնարկները.
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
ը) օտարերկրյա քաղաքացիները: