Լուրջ դասեր քաղելու անհրաժեշտություն ունենք բոլորս. Գևորգ Դանիելյան

Սահմանադրական իրավունքի մասնագտ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այլ ճանապարհ չի մնացել». – այսպես են արդարացնում այսօրվա իրադարձության հեղինակներին: Իսկ այն ճանապարհը, որ ընտրվել է, ո՞ւր է տանում և, Աստված չանի, դեռ կտանի, եթե չկանխվի: Ինքներդ էլ գիտեք, որ երկրի ներսում անմեղ զոհեր տալով, արդարության մասին խոսելը առնվազն արժանահավատ չի ընկալվում: Ամենայն հավանականությամբ, այս նախաձեռնության հեղինակները չեն մտադրվել մարդ սպանել, սակայն դա եղել է, փաստ է, ուրեմն անմիջապես դադարեցնելն ավելի խոհեմ ու ազդեցիկ կլինի: Իսկ չհամաձայնվողին կառաջարկեի մի պահ ընդունել, որ սպանվածը կարող էր հենց իր մերձավորը լինել, և այնքան էլ լավ չէ, երբ անփորձանք իրավիճակում փորձ է արվում մյուսներին փորձանքի հրահրել: Համեմատություններն անտեղի եք համարում, լավ, այդ դեպքում 1981թ. Փարիզում թուրքական հյուպատոսարանում կոնկրետ քաղաքական պահանջներով թվով 59 մարդ պատանդ վերցրած 4 հայ երիտասարդները հայրենասեր չէ՞ին, որ հանձնվեցին, ի դեպ, նրանք էլ էին փոխադարձ կրակոցների ժամանակ մարդ սպանել: Համոզված եմ, որ իրավասու ծառայությունները կհարթեն միջադեպը, իսկ լուրջ դասեր քաղելու անհրաժեշտություն ունենք բոլորս…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել