02:18 – Տանկերը շրջափակել են Թուրքիայի խորհրդարանի շենքը:
02:11 – Թուրքական Անադոլու գործակալությունը գրում է, որ կրակոցներ են լսվել Անկարայում գտնվող նախագահական նստավայրի մոտ, կրակոցներն արձակվել են ուղղաթիռից:
02:03 – Թուրքիայի փողոցներում տանկեր են, զինվորականներին քաղաքացիներից ոմանք դիմավորում են ծափահարություններով, մյուսները` հակառակը փորձում են փակել նրանց ճանապարհը:
Това са кадри от Юскудар, Истанбул, преди 30 минути.
— Ruslan Trad (@ruslantrad) 15 июля 2016 г.
Erdogans call for civilians to come out and confront the military seems to be working. Civilians block tanks #Turkey pic.twitter.com/NlDwqGoxv9
— Global News (@ofirzarfatinews) 15 июля 2016 г.
טורקיה: אזרחים מטפים על טנקים מנסים למנוע מהם להתקדם. pic.twitter.com/93jXqq6Rfc
— Global News (@ofirzarfatinews) 15 июля 2016 г.
01:53 – Թուրքիայից ուղիղ եթերներ են հեռարձակում առաջատար լրատվամիջոցները: Զինվորականները հեղաշրջում սկսելով` հայտարարել են, որ պատրաստվում են իրենց ձեռքը վերցնել իշխանությունը, նրանք նպատակադրված են փոխել Թուրքիայի Սահմանադրությունը:
Vesti.ru-ի ուղիղ եթերն` այստեղ:
01:41 – ԱՄՆ-ի, ՌԴ-ի արտաքին գործերի նախարարություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել ձեռնպահ մնալ Թուրքիա գնալուց, իսկ այս երկրում ապրող քաղաքացիներին հորդորել են դուրս չգալ տներից: ՀՀ ԱԳՆ-ն դեռևս լռում է:
01:38 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր առաջին հեռախոսային հարցազրույցի ժամանակ` CNN Turk-ին ասել , որ այս գործողությունները կազմակերպվել են “զուգահեռ կառուցվածների կողմից”: Նա վստահեցնում է, որ ըմբոստ խմբին պատշաճ պատասխան կտրվի և կոչ է անում թուրք ժողովրդին դուրս գալ փողոց:
Turkish TV broadcasts a message from Erdogan claiming he’s in control and will punish the coup leaders pic.twitter.com/8grmFarUfl
— Eliot Higgins (@EliotHiggins) 15 июля 2016 г.
01:30 Թվիթերի օգտատերերից մեկը լոսանկար է տարածել` նշելով, որ Անկարայում վառվում է վառվում է Ազգային հետախուզական մարմնի շենքը:
General Intelligence Headquarters building #Ankara #TurkeyCoup pic.twitter.com/iDISYBntGH
— Big El (@elemcee69) 15 июля 2016 г.
01:23 Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ իրենք թույլ չեն տա այս փորձը իրականանա: Թուրքիայի իշխող կուսակցության ղեկավարը`Բինալի Իլդրիմը NTV-ին հետ զրույցում զինվորականների գործողությունները հեղաշրջում չի որակել: Նա ասել է, որ եղել է անօրինական գործողություն զինվորականների մի խմբի կողմից:
01:08 Թուրքիայում զինվորականների խումբը գերի է վերցրել երկրի գլխավոր շտաբի պետին` Խուլուսի Ակարին, այս մասին հղում անելով Anadolu-ին, տեղեկացնում է Ria.ru-ն: Հաղորդվում է, որ երկրում կազմակերպվում է ռազմական հեղաշրջում: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է` ինչպես են կրակում ուղղաթիռից:
Bağdat Caddesi pic.twitter.com/bDxW4GntLU
— Selin Tüner (@SelinTunerr) 15 июля 2016 г.
Անկարայում զինվորականներին դիմավորել են ծափահարություններով: Զինվորականները փակել են ճանապարհները, երկնքում թռչում են ուղղղաթիռներ: Բացի այդ, հաղորդվում է, որ Թուրքիայում արգելափակվել են սոցիալական ցանցերն ու Youtube-ը:
Helikopterden ateş açılıyor canlı pic.twitter.com/h8ENDgfbgG
— Ⓐrden ✌ (@Havrekhshaeta) 15 июля 2016 г.
Video: Helikopterler Ankara’daki MİT binasını böyle taradı!#Asker #ihtilal #Ankara #Türkiye #revolution #Turkey pic.twitter.com/vPqTYCOg2M
— ZERnews (@ZERnews) 15 июля 2016 г.
Իրավաբան.net