12 տարվա ազատազրկում ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար

ԱՄՆ-ի հարավ-արևմտյան Նյու Մեքսիկո նահանգում հուլիս 1-ից ուժի մեջ է մտել նոր օրենք, որը առավել խիստ պատիժ է սահմանում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Այս մասին տեղեկացնում է KFOX լրատվականը:

Նախկինում գործող օրենքը նախատեսում էր առավելագույնը երեք տարվա ազատազրկում ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարած վարորդների համար, ովքեր նմանատիպ հանցանքը գործել են ութ և ավել անգամ: Նոր օերնքը ոչ սթափ վիճակում մեքենա վարելը համարում է երկրորդ աստիճանի հանցանք և նախատեսում է առավելագույնը 12 տարվա ազատազրկում՝ ութ և ավել անգամ նման հանցանք գործելու դեպքում:

Միևնույն ժամանակ խմած վիճակում մեքենա վարելու հետանքով մահվան հանգեցնելը կհամարվի երկրորդ աստիճանի հանցագործություն և մեղավոր ճանաչված անձինք կդատապարտվեն առավելագույնը 15 տարվա ազատազրկման՝ յուրաքանչյուր մահացած անձի համար:

«Օրենսդիրները շատ մեծ գովասանքի են արժանի օրենքի այնպիսի նախագծեր ընդունելու համար, որոնք մեզ կօգնեն պաշտպանել Նյու Մեքսիկոյի բնակիչներին և արդյունավետ պայքարել հանցագործության դեմ: Նոր օրենքի շնորհիվ վտանգավոր հանցագործները կհեռացվեն երթևեկությունից և ավելի երկար կմնան ճաղերի հետևում»,_ նշել է Դոնա Անա շրջանի իրավաբան Մարկ դե Անտոնիոն:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել