Մինչ այս տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 18-ից Երևան քաղաքի Գլինկայի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտային կից հատվածի թևում, կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված թևի հատվածում երթևեկությունն այսուհետ միակողմանի է՝ դեպի Տիգրան Մեծի պողոտա ուղղությամբ:
Վարորդները մինչ այս մշտապես Տիգրան Մեծի պողոտայից մուտք են գործել Գլինկայի փողոց, որպեսզի նրանք անհարկի չտուգանվեն Ընդդեմ ՃՈ և Կարմիր գծերի տուգանքների նախաձեռնության անդամները հետաքրքիր ակցիա էին կազմակերպել՝ ստանձնելով նաև Ճանապարհային ոստիկանների դերը: Նրանք կանգնել էին ճանապարհի մեջտեղը, որտեղի վարորդները սովորույթի համաձայն մտնում են Գլինկայի փողոց և նախազգուշացնում էին երթևեկության փոփոխության մասին. «Ձեր գործը մենք ենք անում»,- տեսագրության մեջ դիմում են ղեկին հեռախոսով զրուցող և լուսային ազդանշանները չմիացրած ՃՈ տեսուչին:
Իրավաբան.net