Կնոջը հրդեհել են ամուսնության առաջարկը մերժելու պատճառով

Պակիստանցի 18 ամյա ուսուցչուհի Մարիա Աբբասին չորեքշաբթի օրը մահացել է ստացած այրվածքներից, այն բանից հետո, երբ նրան հրկիզել են ամուսնության առաջարկը մերժելու պատճառով: Հանցագորщները ծեծել են աղջկան, այնուհետև բենզին են լցրել վրան և այրել: Այս մասին հայտնում է CNN-ը:

Մարիայի հորեղբոր խոսքերով աьջիկը հարձակման պահին տանն է եղել և խնամել է իր 5 ամյա քրոջը երբ ընտանիքի մյուս անդամները հարևան քաղաքում թաղման են մասնակցել:

«Թաղման ժամանակ ընտանիքի անդամներին հայտնել են, որ աղջիկը «այրվում է» սակայն սկզբում նրանք ենթադրել են, որ ինչ-որ դժբախտ պատահար է տեղի ունեցել, միգուցե խողովակ է պայթել կամ նման մի բան: Նրա մարմնի 85%-ը այրվել էր», – հայտնել է հորեղբայրը:

Աղջկան տեղափոխել են Իսլամաբադում գործող Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտ, որը գտնվում է գյուղից 50 կիլոմետր հեռավորության վրա, սակայն նա հիվանդանոցում մահացել է:

Փենջաբի ոստիկանության աշխատակցի հաղորդմամբ Իսլամաբադում 3 տղամարդ է ձերբակալվել աղջկա սպանության առնչությամբ, և 4-րդ անձի ձերբակալման հրաման արդեն կա: Գործը հետաքննում է 3 քննիչներից բաղկացած խումբը:

Ըստ Պակիստանի Մարդու իրավունքների հանձնաժողովի, երկրում կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ անվերահսկելի: 2015թ․-ի ընթացքում ոստիկանությունը կանանց հրկիզման 76 գործ է քննել:

160602114538-02-pakistan-fire-woman-mourning-exlarge-169160602114352-pakistan-fire-woman-mourning-exlarge-169

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Լուսանկարները՝ CNN-ի

Iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել