Այսօր Արդարադատության նախարարությունում տեղի ունեցավ Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի քննարկման աշխատանքային խմբի հերթական հանդիպում, որին մասնակցում էին նաև Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:
Սուրեն Քրմոյանը անդրադարձավ կատարված աշխատանքներին՝ խոսելով կառավարության պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ:
Կարեն Զադոյանը համառոտ թվարկեց այն առաջարկները, որոնք ներկայացվել է աշխատանքային խմբին՝ ասոցիացիայի ու կոալիցիայի կողմից, հայտնեց իր կարծիքը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերի տարբեր մոդելների վերաբերյալ:
Հանդիպման վերջում ընդհանուր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ շարունակվելու են հետազոտություններն ու ներկայացվելու է միջազգային փորձից վերցրված ամեն մոդելի դրական ու բացասական կողմերը և դրանք Հայաստանի իրականություն իմպլեմենտացիայի նպատակահարմարությունը: