Միհրան Պողոսյանը ներկայացրել է գույքի հայտարարագիրը՝ պաշտոնը դադարեցնելու պահին

ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը ներկայացրել է պաշտոնը դադարեցնելու պահին գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Նշենք, որ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿԾ պետի պաշտոնը ստանձնել էր 2008 թվականի հունիսի 11-ին: Նրա գույքի և եկամուտների վերաբերյալ պաշտոնական հայտարարագրեր ներկայացվել են 2014 թվականից:

Այսպես, 2014 թվականի սկզբին (կամ 2013-ի վերջին) նրա դրամական միջոցները կազմել են 22 միլիոն դրամ, 280 հազար դոլար և 15 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար, 12 հազար եվրո:

Նրա եկամուտը կազմել է 16.15 միլիոն դրամ, որից միան 4.15 միլիոն է ստացվել աշխատավարձից, 2 միլիոն դրամը ստացվել է գույքի օտարումից (այս տարվա ընթացքում նա վաճառել է RANGE ROVER SPORT Supercharged 4.2 ավտոմեքենան), իսկ մնացյալ և հիմնական մասը ստացվել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

2015 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 22 միլիոն դրամ, 200 հազար դոլար և 12 հազար եվրո: Թե ինչո՞վ է պայմանավորված խնայողությունների նվազումը, հայտարարում չի երևում՝ նա որևէ գործարք չի կատարել այս տարվա ընթացքում: Փոխարենը եկամուտը ավելացել է՝ 22.36 միլիոն դրամ:7a201af2-c9db-4e59-9036-094a69318698

Հետաքրքիր է նաև այն, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի գրեթե եռակի անգամ բարձր է եղել նրա աշխատավարձը՝ 12.36 միլիոն դրամ: Եկամուտի մյուս մասը ստացվել է վարձակալության դիմաց ստացված վճարից:

L494_15SVR_EXT_LOC02_ms_2_281-100598_450x259Նրա կինը՝ Կարինե Մխիթարյանը, 2014 և 2015 թվականների ընթացքում եկամուտ չի ունեցել: 2014-ի սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 16 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 15 միլիոն դրամ:

2015-ին նրա դրամական միջոցները էականորեն նվազել են՝ դառնալով 2 միլիոն դրամ: Ենթադրվում է, որ սա պայմանավորված է նրանով, որ այս տարվա ընթացքում Կ. Մխիթարյանը ձեռք է բերել RANGE ROVER SPORT – HSE ավտոմեքենա՝ 70 հազար դոլարով:

2016

Ապրիլի 23-ին նախագահի հրամանագրով Միհրան Պողոսյանի ԱՆ ԴԱՀԿԾ պետի պաշտոնից ազատվեց: Այդ պահի դրությամբ Մ. Պողոսյանը հայտարարագրել է

  • 1 հատ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով,
  • 6 հատ հասարակական նշանակության շինություն,
  • 1 հատ արտադրական նշանակության շինություն,
  • 1 հատ ավտոտնակ,
  • 26 միլիոն դրամ, 191 հազար դոլար, 12 հազար եվրո:

Հետաքրքիր է սակայն, որ Միհրան Պողոսյանը որևէ նշում չի արել պանամական օֆշորում իր անունով գրանցված ընկերությունների վերաբերյալ: Ի դեպ, այսօր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ևս մեկ անգամ խոստանալով անդրադառնալ օֆշորային սկանդալին:

Միհրան Պողոսյանի գումարներ բռնագանձնելու դատական հայցապահանջները

2013 թվականի աշնանը Միհրան Պողոսյանը դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Գևորգ Աֆանդյանից հօգուտ իրեն բռնագանձել դեռևս 2011 թ-ին փոխառությամբ տրված 5.146.842 ԱՄՆ դոլար և տուգանային տոկոսներ։ Դատական գործը հանգուցալուծվել է հաշտությամբ: 2014 թվականի  մարտի 19-ին կողմերի հաշտությունը հաստատվել է դատական ակտով: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Միհրան Պողոսյանը թե 2014 թվականի տարեկան իր հայտարարագրում որևէ նշում չի կատարել այդ փոխառությամբ տրված միջոցների մասին՝ փաստացի թաքցնելով դրանք:New Picture (3)

2013 թվականին Միհրան Պողոսյանը գումարի բռնագանձման մեկ այլ հայցով էլ դատարան է մտել՝ ընդդեմ «Սթար Դիվայն» ընկերության դեմ: Բռնագանձման ենթակա գումարի չափը եղել է 52 միլիոն 806 հազար դրամ: Դատաքննությանը նախապատրաստելու ն փուլում Մ. Պողոսյանը հրաժարվել է հայցապահանջից, պատճառաբանելով, որ պատասխանող կողմը  պահանջվող գումարը կանխիկ եղանակով ամբողջությամբ վերադարձրել է։ Եվ գործը կարճվել է՝ 2013 թ-ի սեպտեմբերի 10-ի՝ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով:New Picture (2)

Միհրան Պողոսյանի կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա համալսարանն ավարտելուց ի վեր աշխատել է բացառապես պետական պաշտոններում: Ձեռնարկատիրությամբ զբաղվելու վերաբերյալ նրա կենսագրությունում ոչնինչ չի նշվում, բացի նրանից, որ 1997 թվականին հիմնադրել է «Քեթրին» ընկերությունը: Լինելով պետական ծառայող (վաղուց նորություն չէ, որ պետական ծառայողները բարձր վարձատրություն չեն ստանում), անհասականալի է, թե ինչպես է Միհրան Պողոսյանին հաջողվել միլիոններ կուտակել:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

 

Լուրեր

Իրադարձություններ