Քիչ առաջ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնում ենք, որ Միհրան Պողոսյանի գործունեությանն առնչվող տեղեկատվությունն այսուհետ ներկայացվելու է Միհրան Պողոսյանի գրասենյակի միջոցով։ Հայտնում ենք նաև, որ ինչպես նախկինում հայտարարվել է, առաջիկայում մեր կողմից տեղեկատվություն կտարածվի Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հաշիվների վերաբերյալ»: