Այսօր հրաժարականի դիմում ներկայացրած ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը այս պաշտոնը ստանձնել է 2008 թվականի հունիսի 11-ին:
Ծնվել է 1976 թվականի մայիսի 29-ին, ք. Երևանում:
1983 – 1990թթ. – թիվ 62 միջնակարգ դպրոց
1990 – 1993թթ. – «Անանիա Շիրակացու» անվան ֆիզ.մաթեմատիկական քոլեջ
1993 – 1998թթ. – ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ, որակավորումը` տնտեսագետ
1997 թթ. – Հիմնադրել է «Քեթրին Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը
1998 – 2000թթ. – Ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում
2000 – 2006թթ. – ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության օպերլիազոր
2004 – 2006թթ. – Մոսկվայի «Միջազգային անկախ էկոլոգիա-քաղաքագիտական
համալսարան» որակավորումը՝ իրավաբան, մասնագիտությունը՝ իրավագիտություն
2006 – 2007թթ. – ԼՂՀ ԱԱԾ ավագ օպերլիազոր, կոչումը` մայոր
2007 – 2008թթ. – ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
2008 թ. հունիսի 11-ից` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ
ՀՀ նախագահի 2012 թ. փետրվարի 20-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
Շնորհվել է «Պատվավոր պրոֆեսոր» կոչում՝ ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից:
Ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Պարգևատրվել է`
– ՀՀ ոստիկանության «Օրենքի Պատվար» մեդալով,
– ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով,
– Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության
«Ծառայությունների համար», «Ակտիվ աջակցության համար» մեդալներով,
– «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի
հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանով,
– «Դատական պրիստավների դաշնային ծառայության պատվավոր աշխատակից» կրծքանշանով,
– «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: