Վերաքննիչ քրեական դատարան են մտնում լավագույնը ճանաչված դատավորներ

Մեր տեղեկություններով` Վերաքննիչ քրեական դատարանը առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով, նրանցից երկուսը 2015թ. լավագույն դատավորներ ճանաչված Ալեքսանդր Ազարյանը և Նարինե Հովակիմայնն են:

Մյուս դատավորը 2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակված Ռուբիկ Մխիթարյանն է:

Իրավաբան.net-ի աղբյուրներով՝ նրանց բոլորի անունները ընգրկվել է ծառայողական առաջխաղացման ցուցակում և սպասվում է, որ նախագահը երեք դատավորներին կնշանակի Վերաննքիչ քրեական դատարանում:

Փաստորեն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին շարունակում է բարեփոխել այս ատյանը. համակարգ են մտնում փաստաբանական համայնքի կողմից հարգված և դատական համակարգի կողմից լավագույնը ճանաչված դատավորներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել