Հայտնի են 2015 թվականի լավագույն դատավորներն ու դատարանները: Ինչպես Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչությունից, լավագույն ճանաչված 5 դատավորներից երկուսը Երևանում են աշխատում, մոյւս երեքը մարզերում:
Այսպիսով, լավագույն են ճանաչվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմայնը, Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նաիրա Գրիգորյանն ու Էդգար Հովհաննիսյանը:
Հայտնի է նաև, որ լավագույն դատարաններ են ճանաչվել Արմավիր մարզի և Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները: