Եթե ունեք մինչև 18 տարեկան երեխա

 0-18 տարեկան երեխաների տնային այցերն ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից կազմակերպվում և բժիշկ-մասնագետների կողմից իրականացվում են հետևյալ դեպքերում`

1) սուր հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ջերմությամբ,

2) վարակիչ հիվանդությունների կասկած,

3) երեխայի ինքնազգացողության վատացումով պայմանավորված անկողնային վիճակ,

4) շարժողական ֆունկցիայի խանգարման հետ կապված ֆիզիկական անկարողություն,

5) նորածնային հասակում առկա ախտաբանական վիճակներ,

6) պատրոնաժ և ակտիվ այցեր:

Տնային այցերն իրականացվում են առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) բժշկի (մանկաբույժ կամ ընտանեկան բժիշկ), իսկ առանձին դեպքերում նաև նեղ մասնագետի կողմից` ԱԱՊ բժշկի կողմից դրա անհրաժեշտության գրավոր հիմնավորման դեպքում:

Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից կանչերն ընդունվում են աշխատանքային բոլոր օրերին` ամբողջ աշխատաժամանակի ընթացքում:

Տնային այցերի համար կանչերն ընդունում է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության մատենավարման բաժինը: Տնային այցի կանչն ընդունելուց հետո մատենավարն այն գրանցում է ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հուլիսի 3-ի N 35-Ն հրամանով հաստատված երեխային սպասարկող ԱԱՊ բժշկի տնային այցերի գրանցամատյանում և տեղեկացնում այդ մասին կանչը կատարող բժշկին:

9. Եթե կանչն ընդունվել է տվյալ ԱԱՊ բժշկի աշխատանքային ժամից դուրս, ապա սպասարկումն ապահովվում է հաջորդ օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ խնդիրը պահանջում է հրատապ լուծում կամ կանչը վերաբերում է կրծքի հասակի (0-2 տարեկան) երեխային: Այս դեպքում կանչն ընդունող աշխատակիցը պարտավոր է տեղեկացնել Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրենին և/կամ մանկական ծառայության պատասխանատուին: Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրենը/մանկական ծառայության պատասխանատուն, գնահատելով իրավիճակը, կայացնում է համապատասխան որոշում կանչի սպասարկման վերաբերյալ.

1) երեխային սպասարկող ԱԱՊ բժշկի կողմից` խորհրդատվություն և/կամ այց տուն իր աշխատանքային ժամից դուրս,

2) պոլիկլինիկայի հերթապահ բժշկի կողմից` այց տուն մինչև ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության աշխատանքային ժամի ավարտը,

3) երեխայի բժշկական օգնության և սպասարկման օգնության կազմակերպում շտապ օգնության ծառայություն հրավիրելու միջոցով,

4) այլ հնարավոր տարբերակ:

11. ԱԱՊ բժշկի կողմից հիվանդ երեխաների համար առաջնակի տնային այցերը իրականացվում են հետևյալ դեպքերում`

1) ԱԱՊ բժշկի մոտ գրանցված 0-18 տարեկան բնակչության դեպքում,

2) ԱԱՊ բժշկի մոտ չգրանցված և տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության սպասարկման տարածքից դուրս մշտապես բնակվող, սակայն ժամանակավորապես տվյալ տարածքում գտնվող 0-7 տարեկան հիվանդ երեխաների պարագայում,

3) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տարածքում բնակվող, սակայն դեռևս ԱԱՊ բժիշկ չընտրած 0-7 տարեկան հիվանդ երեխաների պարագայում,

4) 0-7 տարեկան երեխաների համար` հիվանդանոցային բժշկական կազմակերպությունից փոխանցված կանչերի դեպքում,

5) շտապ բժշկական օգնության կողմից փոխանցված կանչերի դեպքում, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված ընթացակարգի:

ԱԱՊ բժշկի կողմից ակտիվ (կրկնակի) տնային այցերը կատարվում են, եթե

1) հիվանդին առաջնակի այց կատարած բժիշկը նշանակել է բուժում, որի արդյունավետությունը և հիվանդության ընթացքը վերահսկման կարիք ունի, ընդ որում այցերի կատարման հաճախականությունը որոշում է ԱԱՊ բժիշկը, ելնելով հիվանդ երեխայի վիճակից, հիմնվելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված` հիվանդ երեխայի վարման չափորոշիչների և Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից առաջարկվող ապացուցողական բժշկության ժամանակակից դրույթների վրա,

2) Ակտիվ տնային այց է կատարվում նաև տվյալ բնակչին սպասարկող ԱԱՊ բուժքրոջ կողմից` ըստ բժշկի նշանակումների, իր աշխատանքային ժամերի սահմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել