ՀՀ քրեական օրենսգրքի 393–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
«Ցեղասպանությունը, այսինքն՝ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով՝ այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս պատճառելը, մանկածնությանը խոչընդոտելը, երեխաներին հարկադրաբար մարդկային այդ խմբից այլ խմբի հանձնելը, բռնությամբ վերաբնակեցնելը կամ այդ խմբի լիովին կամ մասամբ ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի այլ պայմաններ ստեղծելը՝
պատժվում են ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»: