ՀՀ Կառավարության 2016 թվականի ապրիլի 15–ի թիվ 382–Ն որոշմամբ հաստատվել է.
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին ու «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների` բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2016/2017 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
Սահմանել, որ`
1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված արական սեռի ուսանողներն ուսումնառության ամբողջ ընթացքում, անկախ փոխատեղման արդյունքից, օգտվում են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից.
2) միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության պետական բուհեր ընդունված ուսանողների ուսուցման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.
3) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը.
4) Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հատկացված նպատակային ընդունելության տեղերից մեկական տեղ տրամադրել բարձր լեռնային և սահմանամերձ շրջանների դիմորդների նպատակային ընդունելության համար:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հաստատել բարձրագույն ուսումնական հաստատություններում, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի, վճարովի հիմունքներով ուսուցմամբ ընդունելության տեղերը` ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հավելվածին ծանոթացեք սույն հղմամբ։