Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը 31 զինծառայող է կորցրել: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով Ադրբեջանի պաշպանության նախարարի մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյախլըին:
Նշենք սակայն, որ երեկ ԼՂՀ ՊԲ օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը հայտնել է, որ Ադրբեջանի մարդկային կորուստներն անհամեմատ շատ են, ներկայացվել է մի ադրբեջանուհի գաղտանլսված հեռախոսազրույցը, որի ժամանակ նա ասում է, որ մեկ գիշերում 2000 վիրավորի է տեղափոխվել հիվանդանոցներ:
Իսկ ահա մասնագիտացված razm.info լարտավակայքը հստակ փաստերով բացահայտել է, որ ներկա պահին հաստատվում է 43 ադրբեջանցի զինվորի մահը: