Մեղադրողը միջնորդել էր 2 տարուց ավելի ազատազրկման դատապարտել անձին. դատարանը նրան արդարացրեց

Կրկին արդարացման դատավճիռ ու կրկին Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ:

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արման Վարդանյանին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) առաջին մասով:

Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հուլիսի 9-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ պատժի կրումից 1 տարի 6 ամիս 6 օր ժամկետով պայմանական վաղաժամկետ ազատված լինելով և 05.08.2014թ. հաշվառման մեջ գտնվելով ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Էրեբունի և Նուբարաշեն բաժանմունքում, պարտավորություն ստանձնած լինելով չփոխելու մշտական բնակության վայրը, ամիսը 2 անգամ ներկայանալ և ստորագրել պաշտոնական փաստաթուղթ համարվող անձնական գործին կցված այցելությունների հաշվառման փաստն ու հերթականության հավաստող ժամանակացույցում` 26.11.2014 թվականին այցելելով բաժանմունք` ստորագրել է նշված ամսաթվի դիմաց, որից հետո առանց թույլտվության ՌԴ մեկնելու և վերահսկողությունից չարամտորեն խուսափելու նպատակով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող անձնական գործին կցված այցելությունների հաշվառման փաստն ու հերթականության հավաստող ժամանակացույցը` ստորագրելով նաև 03.12.2014թ. ամսաթվի դիմաց, որից հետո մեկնել է ՌԴ և վերադարձել 24.01.2015թ.` խուսափելով իր վրա դրված պարտականություններից:

Մեղադրողը գումարելով նախկին դատավճիռը միջնորդեց 2 տարի և 4 ամիս ազատազրկման դատապարտել ամբաստանյալին:

Դատարանի վճռով Արման Վարդանյանը արդարացվեց ու ճանաչվեց անպարտ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել