Որտեղի՞ց ՀՀ ՊԵԿ նորանշանակ նախագահին հազար դոլարների նվիրատվություններ

ՀՀ Պետեկամուտների նորանշանակ նախագահին Հովհաննես Հովսեփյանը հազարավոր դոլարների նվիրատվությունները ստացել է եղբոր կողմից: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Հովսեփյանը՝ հավելելով, որ իր եղբայրը ՌԴ-ում է բնակվում. «Պետեկամուտների հայտարարագրում նշված է՝ Հովսեփյան Հակոբ, ՌԴ, քաղաք Մոսկվա, վերջ, շնորհակալություն»,- ասաց նա ու հեռացավ, իսկ վերջում լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես է պայքարելու մենաշնորհների դեմ. «Շատ մարտական: Այն բոլոր ծրագրերն, ինչ-որ ունեմ ու կյանքի կկոչեմ, դրա մասին լուսաբանվելու է, դուք կտեսնեք»,- արձագանքեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել