ՊԵԿ նորանշանակ նախագահի դրամական միջոցները

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը 2011թ. սկզբում ունեցել է 2,4 մլն դրամ ու 1,2 մլն ԱՄՆ դոլար, նրա դրամական միջոցները տարվա վերջում կտրուկ ավելացել են՝ դառնալով  117 մլն դրամ ու 2,2 մլն ԱՄՆ դոլար:

Պարոն Հովսեփյանը 2011թ. նաև ձեռք է բերել 11 մլն դրամ արժողությամբ հողին ամրակայված այլ անշարժ գույք, ինչպես նաև RANGE ROVER 2.5 TD մակնիշի ավտոմեքենա՝ 30 մլն դրամով, վաճառելով նույն մակնիշի իր մեքենան՝ 16,5 մլն դրամով:

Բացի այդ, ՊԵԿ նորանշանակ նախագահը վարձակալական պայմանագրից ստացել է 9,7 մլն դրամ, փոխառության պայմանագրերից տոկոս՝ 100 հազար ԱՄՆ դոլարի չափով և նվիրատվություն 1,6 մլն դրամ: Հաջորդ տարի նրա նվիրատվության չափը դրամով չէ, այլ դոլարով, այն էլ 250 հազար ԱՄՆ դոլար:

Հովհաննես Հովսեփյանը նաև վաճառել է իր հողամասը՝ 123,9 մլն դրամով:

2013թ.-ին նա վաճառել է MERCEDES-BENZ 500 S մակնիշի ավտոմեքենան՝ 18 մլն դրամով, բացի այդ երեք կետով նվիրատվություն է հայտարարագրել՝ ընդհանուր 300 հազար ԱՄՆ դոլար, 2014թ.-ին կրկին երեք կետով նվիրատվության հայտարարագրում, այս անգամ՝ 450 հազար ԱՄՆ դոլար:

00000001rangeroverՊարոն Հովսեփյանը 2013թ.-ին գնել է 5 նկար՝ 70 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, հաջորդ տարիներին նույնպես գնել է նկարներ՝ 2014թ.-ին 3 հատ՝ 32 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, իսկ 2015թ.-ին 2
հատ՝ 5000 ԱՄՆ դոլարով:

2015թ.-ին նա 120 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել RANGE ROVER 5.0, ինչպես նաև վաճառել է նախորդ երկու մեքենաները՝ MERCEDES-BENZ S 500-ն ու RANGE ROVER 5.0-ը՝ 250 հազար ԱՄՆ դոլարով:

2015թ.-ին նույնպես ստացել է նվիրատվություններ՝ 340 հազար ԱՄՆ դոլարի չափով, հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 185 մլն ՀՀ դրամ ու 1,8 մլն ԱՄՆ դոլար:

Այսպիսով դրամով ՊԵԿ նորանշանակ նախագահը ունի 1 մլրդ դրամ միջոցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել