Ուշադրություն վարորդներին.կատարվել է փոփոխություն, որին հավանաբար ծանոթ չեք

Թերևս իրավակիրառ պրակտիկայում ձևավորված խնդիրներից էր տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի կողմից վարձույթի հիման վրա տիրապետվող և օգտագործվող տրանսպորտային միջոցների իրավախախտումների հասցեատիրոջ հիմնահարցը։ Այդ առումով, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքը իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան չէր տալիս համապատասխան իրավակարգավորում։

Խնդիրը լուծվեց, 21.12.2015 թվականին ընդունված լրացման արդյունքում։

Այսպես, սահմանվեց հետևյալը.

«Տրանսպորտային միջոցը վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից վարձույթով տրված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված գումարը վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, չվճարվելու դեպքում վարչական ակտերով գումարը վճարելու պարտականությունը կրում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը՝ տրանսպորտային միջոցը վարձակալած (վարող) անձի (խախտումը կատարած անձի) նկատմամբ հետադարձ պահանջի իրավունքով:

Վարչական ակտերով գումարը վճարելու պարտականություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի գանգատարկելու վարչական ակտը օրենքով սահմանված կարգով՝ իրավաբանական անձի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը իրազեկելու պահից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել