Ինչպե՞ս վարվել, երբ տեսնում եք, որ լուսային ճանապարհային ազդանշանները հակասում են այլ ճանապարհային նշաններին

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 4–րդ հոդվածի համաձայն սահմանված է.

Ճանապարհից օգտվողները պետք է կատարեն ճանապարհային նշանների և ազդանշանների, լուսային ճանապարհային ազդանշանների կամ ճանապարհի գծանշումների պահանջները նույնիսկ այն դեպքում, եթե հիշյալ պահանջները թվում են երթևեկության այլ կանոններին հակասող:

Լուսային ճանապարհային ազդանշանները գերակայում են ճանապարհային նշանների նկատմամբ, որոնք որոշում են անցման առաջնահերթության իրավունքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել