Եթե վարկի գումարը սահմանված ժամկետում չի վերադարձվում, ապա վարկային պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411–րդ հոդվածի 1–ին կետով նախատեսված չափով տոկոսներ (կենտրոնական բանկի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափով` ամսական 2 տոկոս), սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փաստացի վերադարձնելու օրը։
Վարկային պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:
Եթե վարկային պայմանագրով նախատեսված է վարկը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա վարկառուի կողմից վարկի հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում վարկատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու վարկի մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին: