Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձևով, որտեղ`
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է,
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,
ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,
ԶԱԳ-ն` զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցը (այսուհետ՝ զինծառայողի անձնական գործակից):
Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի նախկինում սահմանված չափերից: