Ծերության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:
Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակը հաշվարկվում է`
1) առաջին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար` հիմնական կենսաթոշակի 140 տոկոսի չափով.
2) երկրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 120 տոկոսի չափով.
3) երրորդ խմբի հաշմանդամի համար` հիմնական կենսաթոշակի 100 տոկոսի չափով:
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը ընտանիքի` այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից յուրաքանչյուրի համար հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափով:
Երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկվում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով:
Երկու ծնողին կորցրած և առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող 18-ից մինչև 23 տարեկան զավակի` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի չափը հաշվարկվում է սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով: