ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում լրագրողները

Այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա սկսեցին լրատվական միջոցների ներկայացուցիչները: Նրանք պահանջում են պատժել խորհրդարանում մի քանի լրագրողների վիրավորած, իսկ նրանցից մեկին հայհոյած պատգամավոր Մհեր Սեդրակյանին:

Բողոքի ակցիային միացել էին նաև մի քանի պատգամավորներ, այդ թվում` Զարուհի Փոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, նրանց էին միացել նաև Լուսավոր Հայաստան կուսակցության անդամները:

Բողոքի ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ ուրբաթ օրը պատրաստվում են դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով` պատգամավորին պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև դատական հայց ներկայացնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել