Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար անձը կենսաթոշակառուի բնակության վայրի տարածքային բաժին է ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը և լիազորագրի լուսապատճենը:
Տարածքային բաժնի մասնագետը լիազորագրի պատճենը համեմատում է բնօրինակի հետ, պատճենը կնքում տարածքային բաժնի կնիքով և վերադարձնում լիազորագրի բնօրինակը:
Տարածքային բաժնի մասնագետը կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք, կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում` որպես կենսաթոշակը կենսաթոշակառուի փոխարեն ստանալու` օրենքով սահմանված իրավունք ունեցող անձ: