Միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է հետևյալ դեպքերում՝
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործուղմամբ՝
ա. աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքերի տվյալ տարվա գլխավոր ցանկերի https://www.shanghairanking.com/#, https://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings, https://www.topuniversities.com/qs-world-university-rankings https://www.usnews.com/education/best-global-universities/rankings?int=9cf408) 1-500-րդ տեղերը զբաղեցնող համապատասխան միջպետական կամ միջգերատեսչական համաձայնագրերի կողմ հանդիսացող օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին,
բ. համապատասխան միջպետական համաձայնագրերի կողմ հանդիսացող օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ այդ միջպետական համաձայնագրի հիման վրա օտարերկրյա պետության լեզուն կամ մշակույթը կամ կրոնն ուսումնասիրող մասնագիտությամբ սովորողին,
գ. երաժշտական արվեստ կամ կատարողական արվեստ մասնագիտությամբ սովորողին,
դ. թռչող ապարատների թռիչքային շահագործում մասնագիտությամբ սովորողին.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար հատկացված քվոտաների շրջանակում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում կամ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում սովորողին: