2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 2.2% և 0.6% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է համապատասխանաբար 2.5% և 2.6%:
2016թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվար- կային փոխարժեքը կազմել է 486.0 դրամ, ինչը 2.2%-ով գերազանցել է 2015թ. հունվարի համապատասխան ցուցանիշը (475.7 դրամ):