ՀՀ կառավարության` 11 օգոստոսի 2005 թվականի N 1599-Ն «Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված է.
Սահմանել երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը` համաձայն հավելվածի:
Հավելվածում ներառված են` դասավանդողներ, մասնագետներ` ուսուցման մեթոդիկայի և դաստիարակչական աշխատանքների, նախադպրոցական դաստիարակության և ուսուցման անձնակազմ, բժիշկներ, բուժքույրեր, անձնակազմ միջին բժշկական, խնամյալներին անհատական ծառայություններ մատուցող աշխատողներ և այլն։
Մանրամասն ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։