Եթե ստացել եք տուգանքի մասին որոշում 5.000 ՀՀ դրամի չափով

Եթե ստացել եք 5000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասին որոշում ստորև նշված հոդվածներով, ապա այս իրազեկումը Ձեզ համար է։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 124.7-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ, 140-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն

ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից,

իսկ 2015 թվականի հունվարի 9-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը 2015 թվականի դեկտեմբերի 21–ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, վճարելու (վճարված լինելու) դեպքում վարչական իրավախախտում կատարած անձն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել