Անձնագիրը կորցնելու, ինչպես նաև փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր անձնագրի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն, նրա ցանկությամբ, Հայաստանի Հարապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային անձնագրային ծառայության կողմից տրվում է ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ:
Անձնագիրը կորցնելու դեպքում ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ կարող է տրամադրվել նաև այն դեպքում, երբ քաղաքացին անձնագիրը կորցնելու մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և, անկախ նոր անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնելու փաստից, ցանկություն է հայտնել ստանալ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ:
Անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: