Կարևոր տեղեկատվություն հանրաճանաչ կարմիր գծերի վերաբերյալ

Կարմիր գծերը, որոնք նախատեսված են ավտոկայանատեղերի կազմակերպման համար պետք է սահմանվեն ստորև շարադրված պայմաններին համապատասխան։

2012 թվականի դեմտեմբերի 12–ի թիվ 561–Ն «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակեպելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման համաձայն սահմանված է Երեւանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում կազմակերպել ավտոկայանատեղեր, հետեւյալ պայմաններով.

1) երթեւեկելի մասերում` միայն այն փողոցներում, որտեղ երթեւեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ երկու եւ ավելի գոտիներով, իսկ այն փողոցներում, որտեղ երթեւեկությունն իրականացվում է յուրաքանչյուր ուղղությամբ մեկական գոտիով (օրինակ` Գյուլբենկյան փողոց), ավտոկայանատեղին կազմակերպել երթեւեկելի մասից դուրս` տեղային լայնացում ունեցող հատվածներում (գրպանիկներում),

2) միակողմ երթեւեկություն ունեցող փողոցներում` միայն երկու եւ ավելի գոտիների առկայության դեպքում, եւ այդ հատվածներում` ավտոկայանատեղի հանդիպակաց կողմում, անկախ երթեւեկության գոտիների քանակից, արգելելով ավտոտրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը,

3) հրապարակներում ավտոկայանատեղեր կազմակերպելիս դրանց սահմանները համապատասխան գծանշումներով կամ երթեւեկության կազմակերպման այլ տեխնիկական միջոցներով առանձնացնել երթեւեկելի մասից եւ կանոնակարգել դեպի կայանատեղ մուտքի ու ելքի հատվածները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել