ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Գեորգի Կուտոյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես՝ ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Գեորգի Կուտոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: